Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

52 «Դրա համար ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու ես վրեժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրավորները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

52 «Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրա կուռքերին, նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:52
6 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, և նրա ողջ երկիրն ամոթով պիտի մնա, նրա բոլոր վիրավորները պիտի ընկնեն նրա մեջ։


Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.


Իսկ բաբելացիների արքայի բազուկները զորացնելու եմ, իմ սուրն էլ նրա ձեռքն եմ տալու։ Եվ նա այն քաշելու է եգիպտացիների երկրի վրա, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է։


Ժանտախտ եմ ուղարկելու քեզ վրա և արյուն՝ քո հրապարակներին։ Քո մեջ ընկնելու են խոցվածները սրերից, որ քեզ վրա են թափվելու տարբեր կողմերից։ Ու կիմանան, որ ես եմ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ