Իսմայելի որդիների անունները, որոնցով և կոչվեցին նրանց ցեղերը, սրանք են՝ Նաբեովթ՝ Իսմայելի անդրանիկը, Կեդար, Աբդեել, Մաբսամ,
ԵԶԵԿԻԵԼ 27:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ են քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։ |
Իսմայելի որդիների անունները, որոնցով և կոչվեցին նրանց ցեղերը, սրանք են՝ Նաբեովթ՝ Իսմայելի անդրանիկը, Կեդար, Աբդեել, Մաբսամ,
չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։
Այլազգիները Հովսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու այլ նվերներ, իսկ արաբները նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։
Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։
Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։
Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վեմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,
Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։
Արդ, անցե՛ք քետիմացիների կղզիներն ու նայե՛ք, մա՛րդ ուղարկեք նաև Կեդար ու լա՛վ տեղեկացեք, տեսեք՝ եղե՞լ է այդպիսի բան,
նաև արաբացիների բոլոր թագավորներին և անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագավորներին.
Թագուհու ապարանքի մասին, որին հարված հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, այսպես է ասում Տերը. «Եկե՛ք հարձակվե՛ք Կեդարի վրա և սպանե՛ք Կեդեմի որդիներին։
թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծու մեծագործությունների մասին»։
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։