Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 21:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։


և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։


Տերը կպահպանի քեզ, Եվ Տերը կընդունի քեզ իր աջ ձեռքով։


Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ են քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մեջ։


Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։


Թագուհու ապարանքի մասին, որին հարված հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, այսպես է ասում Տերը. «Եկե՛ք հարձակվե՛ք Կեդարի վրա և սպանե՛ք Կեդեմի որդիներին։


Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վեմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,


Իսմայելի որդիների անունները, որոնցով և կոչվեցին նրանց ցեղերը, սրանք են՝ Նաբեովթ՝ Իսմայելի անդրանիկը, Կեդար, Աբդեել, Մաբսամ,


«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։


Սրանք են Իսմայելի որդիները՝ Նաբեովթ, Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,


Արդ, անցե՛ք քետիմացիների կղզիներն ու նայե՛ք, մա՛րդ ուղարկեք նաև Կեդար ու լա՛վ տեղեկացեք, տեսեք՝ եղե՞լ է այդպիսի բան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ