Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 նաև արաբացիների բոլոր թագավորներին և անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագավորներին.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:24
11 Խաչաձեւ Հղումներ  

չհաշված հպատակների ու վաճառականների բերածները։ Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաև Արաբիայի բոլոր թագավորները և երկրի կառավարիչները։


նրա ամբողջ խառնակված զորքին, նաև կղզու բոլոր թագավորներին և այլազգիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին,


Պարսիկները, կրետացիները, լիդացիներն ու լիբիացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաև նրանք, որ այնտեղ են իմ ուխտի որդիներից, սրով են կոտորվելու”։ Ամենակալ Տերն այսպես է ասում.


Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։


Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ են քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մեջ։


Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կննջես անտառում՝ Դովդանիմի ճանապարհին։


չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ