Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 42:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վեմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 42:11
21 Խաչաձեւ Հղումներ  

և իրավունքը հանգրվանի անապատում, արդարությունը բնակվի Քերմելում։


Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։


Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։


Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։


Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։


Սողունների պես պիտի ուղարկեմ երկրի վրա։ Մի՞թե Սիոնի դստեր լեռը ավերակ ապառաժ է լինելու։


Տերը կպահպանի քեզ, Եվ Տերը կընդունի քեզ իր աջ ձեռքով։


Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։


Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները և բնակվեցին քարերի ծերպերում. նմանվեցին քարերի ծերպերում և խոռոչների ճեղքերում բույն դրած աղավնիներին։


Ահա ես կանգնած եմ քո դեմ, ո՛վ դու, որ բնակվում ես Տյուրոսի ծործորներում ու դաշտերում,- ասում է Տերը.- դուք էիք, որ ասում էիք. “Ո՞վ կզարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կմտնի մեր բնակատեղին”։


քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։


Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ, թող ցնծա անապատն ու ծաղկի շուշանի պես։


Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։


Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։


Օրհներգե՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, ծանուցե՛ք այդ ամբողջ աշխարհին։


Վե՛ր կաց,- ասում է Տերը,- գնա՛ այն ազգի վրա, որը խաղաղ ապրում է հանգստության մեջ, որը ո՛չ դռներ ունի և ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին։


Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ են քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ