Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծու մեծագործությունների մասին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 2:11
36 Խաչաձեւ Հղումներ  

մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։


Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։


Աստված այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։


Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները մշտական ստախոսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։


նաև արաբացիների բոլոր թագավորներին և անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագավորներին.


Լսի՛ր, Տե՜ր, իմ ձայնը, որովհետև քեզ դիմեցի, Ողորմի՛ր և լսի՛ր ինձ,


Նա է արարել մեծամեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաները, որոնց թիվ ու հաշիվ չկա։


Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։


Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկե քաղաքը և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավակողմ և ցամաք էր նայում։


Եվ բազում օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնյուդիայի մոտերքը, իսկ երբ քամին թույլ չտվեց մեզ, նավարկեցինք Կրետեի ներքևի կողմով՝ անցնելով Սալմովնի հրվանդանից։


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Այս իմաստուն գործերը եղան Զորությունների Տիրոջից։ Արդ, մտածե՛ք, վերացրե՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարությունը։


Տե՛ր, Աստվա՛ծ իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր,


Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։


Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում Օրհնությունները Տիրոջ։


Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։


Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։


Նրա առջևից հուր կընթանա Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։


Եվ նրանց տարիները ունայն պիտի լինեն։ Առավոտյան խոտի պես պիտի բուսնեն,


Մեր հարևանների և մեր դրացիների համար Նախատինք ու ծաղրուծանակ դարձանք մենք։


Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները, Որ ցույց տվեց նրանց.


Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան, Քանզի արևից ավելի հին է անունը նրա։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով, Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։


Ես ասացի. «Տե՜ր, ողորմի՛ր ինձ, բժշկի՛ր անձս. Ես մեղանչեցի քո դեմ»։


Տերը նրան զորացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների և մինեցիների դեմ։


Այլազգիները Հովսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու այլ նվերներ, իսկ արաբները նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։


չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։


Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։


ոչ էլ բարձրացա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր առաքյալներ էին ինձնից առաջ, այլ գնացի Արաբիա և վերադարձա Դամասկոս։


Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կննջես անտառում՝ Դովդանիմի ճանապարհին։


Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։


Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,


Բոլորը սքանչանում էին, զարմանում և միմյանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։


Եվ երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե կհասնեն իրենց կամեցած վայրը։ Նավարկելով Կրետեի եզերքի մոտով անցան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ