Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 26:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 26:17
27 Խաչաձեւ Հղումներ  

Քարացի՛ր, ո՜վ Իսրայել. բարձունքներում բլուրներ կազմեցին քո սպանվածների դիերը. ինչպե՞ս ընկան հզորները։


Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։


«Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։


Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տյուրոսի մասին. մի՞թե նա հետին մեկն էր կամ տկար մեկը։ Նա, նրա վաճառականները քանանացիների պատվավոր մարդիկ էին, նրա առևտրականները երկրի իշխաններն էին։


Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։


Ինչպե՜ս խորտակվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, ինչպե՜ս Բաբելոնը ազգերի մեջ ամայի դարձավ։


«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։


«Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետև Տերը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում։


քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացավ և մտավ ձեր երկիրը՝ տներից դուրս մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար։


Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայելի իշխանի վրա։


Նրա ամենաընտիր ճյուղերից կրակ դուրս ելավ և նրան այրեց։ Նրա մեջ զորավոր գավազան չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբի համար էլ պիտի լինի”»։


Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։


Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրվել, բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր խոցվածները, ովքեր գուբերի հատակն իրենց գերեզման դարձրին։ Բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Ամենքն էլ խոցված էին՝ սրով ընկած, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։


Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։


Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների հոտերը, որովհետև նրանք արոտավայր չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։


Եթե գողերն ու գիշերվա ավազակները մտնեին քեզ մոտ, որտե՞ղ պիտի թաքնվեիր, և արդյո՞ք իրենց համար բավականին բան չէին գողանա, և եթե այգեկութ անողները մտնեին քեզ մոտ, մի՞թե մի ողկույզ անգամ կթողնեին։


Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ. ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն. «Բոլորովին թշվառացանք։ Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց, և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու. մեր հանդերը բաժանվեցին»։


Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։


Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում.