Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Քարացի՛ր, ո՜վ Իսրայել. բարձունքներում բլուրներ կազմեցին քո սպանվածների դիերը. ինչպե՞ս ընկան հզորները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Քո փառքը, ո՜վ Իսրայել, Քո բարձր տեղերի վրա խոցվեց. Ինչպե՞ս ընկան քաջերը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:19
11 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։


Հզորներն ինչպե՞ս ընկան պատերազմի մեջ։ Հովնաթա՜ն, քո բարձունքների վրա խոցվեցիր։


Ինչպե՞ս ընկան հզորները, և կորչեցին պատերազմի զենքերը։


Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։


Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։


Ինչպե՜ս խավարեցրեց Տերը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկությամբ, Իսրայելի փառքը երկնքից երկիր նետեց և չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Իր ցասման ու բարկության օրը


Պսակը վայր ընկավ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։


Եվ կվերցնեմ իմ գավազանը՝ Գեղեցկությունը, ու կնետեմ այն՝ խզելու իմ ուխտը, որ կնքեցի բոլոր ժողովուրդների հետ,


Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։


Հետևյալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լեռան վրա ընկած Սավուղին ու նրա երեք որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ