Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԻՔԻԱ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ. ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն. «Բոլորովին թշվառացանք։ Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց, և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու. մեր հանդերը բաժանվեցին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Այն օրը ձեզ կործանման օրինակ են բերելու և դառնագին ողբով սգալու են՝ ասելով. “Բոլորովին կործանվեցինք, նա փոխեց իմ ժողովրդի բաժինը. ինչպե՜ս է այն վերցնում ինձանից, ապստամբին է բաժանում մեր դաշտերը”։

Տես գլուխը Պատճենել




ՄԻՔԻԱ 2:4
35 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,


մինչև բերեն քո ժառանգորդներին, ժառանգությամբ Լաքիսի՛ բնակիչ, մինչև Ոդողամ հասնի Սիոնի դստեր փառքը։


Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։


Ամբողջովին պիտի ավերվի երկիրն ու պիտի կողոպտվի, քանի որ Տերն իր բերանով ասաց.


Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»։ Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։


Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։


Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։


Նրանք հնար էին փնտրում՝ Հիսուսին ձերբակալելու, որովհետև հասկացան, որ առակն իրենց վերաբերյալ ասաց. բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։


«Ամեն ինչ ամբողջովին կպակասի երկրի երեսից»,- ասում է Տերը։


Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,


բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։


Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբալու եմ ձեզ վրա։ Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


Ողբա՛ ինձ, ինչպես քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու համար։


Այս ամենի պատճառով քո մասին առակներով փսփսում են ու ասում. “Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։


Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։


Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։


Ու այս ողբը պիտի երգես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. «Ինչպե՜ս ընկավ բռնակալը, և լռեց ահաբեկողը։


Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Դավիթը Սավուղի ու նրա որդի Հովնաթանի վրա այս ողբը հորինեց


Եվ նա առակով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին, ճշմարտատես այն մարդը,


և նա առակի ձևով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին,


Բաղաամն առակի ձևով ասաց. «Արի՛, Բաղա՜կ, և լսի՛ր, իբրև վկա՝ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփովրի որդի։


Նրանց տները նրանց արտերի ու կանանց հետ, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի,- ասում է Տերը,- իմ ձեռքը պիտի երկարեմ այդ երկրի բնակիչների դեմ։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի վիշապների նման և կսգա հուշկապարիկների դուստրերի պես,


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և կանչե՛ք լալական կանանց, որ գան, և մա՛րդ ուղարկեք՝ կանչելու իմաստուն կանանց. թող նրանք կոծեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ