Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 «Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 6:26
42 Խաչաձեւ Հղումներ  

Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։


Դրա համար քո՛ւրձ հագեք, կոծե՛ք ու ճի՛չ բարձրացրեք, քանզի Տիրոջ ցասումը հետ չդարձավ ձեզնից։


Այժմ ուրեմն, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք ձեր գլխին գալիք թշվառությունների համար


տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։


Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։


Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։


Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։


Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։


Ինչպես վիշապներ, նրանք մերկացրին իրենց ստինքները և կաթ տվեցին իրենց կորյուններին. իմ ժողովրդի որդիները տանջահար եղան, և չկա բժշկություն նրանց համար. անապատի ջայլամների պես տառապեցին նրանք։


Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։


Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լույսը խավարեց, որովայնս տակնուվրա եղավ, փառքս հողին հավասարվեց, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։


Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։


Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։


Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։


Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։


Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։


Իմ ժողովրդի դստեր վերքն ինձ խորտակեց, խավարեցի տարակուսանքի մեջ, հալումաշ եղա, ինչպես ծննդկանը՝ երկունքից։


Ահա և իմ ժողովրդի դստեր գույժի ձայնը լսվում է հեռավոր երկրից. “Մի՞թե Տերը Սիոնում չէ, կամ այնտեղ թագավոր չկա՞”։ Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստվածություններով»։


Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։


Հարված հարվածի վրա եկավ. բողո՛ք բարձրացրեք, քանզի ողջ երկիրը միանգամից թշվառացավ, վրանս խորտակվեց, և քանդվեցին վրանիս ծածկոցները։


Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղեմին. “Սա անապատում քո մոլորության համար է։ Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրության, ո՛չ էլ սրբության համար էր։


Զարհուրե՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմե՛ք, ինքնավստահնե՛ր, մերկացե՛ք, հանվե՛ք, քո՛ւրձ հագեք,


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։


ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։


Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։


Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։


Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։


իմ ատամները քարերով փշրեց և մոխիր տվեց ինձ ուտելու.


Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։


Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։


Քո գործերի պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, մեջքի նուրբ գոտու փոխարեն՝ պարանե գոտի, ոսկյա գլխազարդի փոխարեն՝ ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնես։


Այսպես է ասում Տերը. «Սարսափի ձայն պիտի լսեք, ձայնը ահեղ գույժի, որից մարդկանց մեջքերը պիտի դողան, և փրկություն ու խաղաղություն չպիտի լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ