Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայելի իշխանի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա և ասա՛.

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 19:1
34 Խաչաձեւ Հղումներ  

«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի վրա։


ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։


Հովակիմը գնաց իր նախնիների գիրկը, և իր փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովաքինը։


Նրա ամենաընտիր ճյուղերից կրակ դուրս ելավ և նրան այրեց։ Նրա մեջ զորավոր գավազան չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբի համար էլ պիտի լինի”»։


Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։


Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։


Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։


Նրանց որդիները քեզ վրա դառնորեն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. “Ո՞վ եղավ Տյուրոսի պես, որ լռեց, հանգիստ առավ ծովի մեջ։


Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաև պառավներին։


Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։


Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։


Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։


«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։


քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։


Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։


Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։


Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։


Հովակիմի վրա հարձակվեց Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը և նրան կապեց պղնձե շղթաներով ու տարավ Բաբելոն։


Նեքավով փարավոնը նրան ձերբակալեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում, և նա այլևս չկարողացավ թագավորել Երուսաղեմում։ Փարավոնը նրան տարավ Եգիպտոս և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Ասա՛. “Ի՞նչ եղավ քո մայրն առյուծների մեջ, ո՜վ կորյուն. առյուծների մեջ բազմացրեց իր կորյուններին։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։


Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբալու եմ ձեզ վրա։ Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ