Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:16
7 Խաչաձեւ Հղումներ  

«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։


ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Դավիթը Սավուղի ու նրա որդի Հովնաթանի վրա այս ողբը հորինեց


թող ստիպեն, թող ողբան ձեզ վրա։ Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտևանունքները ջուր հոսեցնեն»։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ