ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ |
Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Եվ դա թող լինի նշան ձեր ձեռքի վրա և հաստատուն՝ ձեր աչքերի առաջ, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից»։
Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,
Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
նրանց կասես. «Որովհետև ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և գնացին օտար աստվածների հետևից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։
Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,
Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։
Նրանք գնացին պաշտեցին օտար աստվածների, երկրպագեցին նրանց, որոնց չգիտեին և որոնց Աստված չէր տվել նրանց։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։
Եթե ծնես որդիներ և որդիների որդիներ ու այդ երկրում երկար ժամանակ ապրես և օրինազանց լինելով՝ որևէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, և այդպիսի չար գործ կատարելով՝ բարկացնես Տիրոջը՝ ձեր Աստծուն,
Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։
զգո՛ւյշ եղիր, որ չմոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Տերն ասաց Իսրայելի որդիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, Ամովնի որդիները, Մովաբի որդիները և այլազգիները,
Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստվածների. Այն ժամանակ դեռևս անհայտ՝ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝ Քառասուն հազար մարդ՝ Իսրայելի մեջ։
Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։