Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 13:5
34 Խաչաձեւ Հղումներ  

Խաբելով նրան տարավ իր հետ. նա հաց կերավ ու ջուր խմեց։


Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։


Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։


Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,


դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։


Իմ ժողովուրդը նմանվեց կորած ոչխարների. հովիվները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրա։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,


Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։


Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։


Բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) և ուզում էր բդեշխի փոխանորդին հավատից շեղել։


Իսկ նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն, Աստված է դատելու. «Վերացրե՛ք չարիքը ձեր միջից» (հմմտ. Բ Օր. 22.21)։


Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։


ապա կքննես, հարցուփորձ կանես և մանրակրկիտ կստուգես նրանց։ Եվ եթե իրոք հավաստի է, որ այդ սրբապղծությունը տեղի է ունեցել ձեր մեջ,


չենթարկվես, չլսես նրան, չխնայես, չգթաս նրան ու չթաքցնես նրան՝ չծածկես նրա արարքը։


ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կբերես ձեր քաղաքի դռների մոտ, և քարկոծելով կսպանեք նրանց։


Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից կվերացնես։


Իսկ եթե մարգարեն հանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթե խոսի օտար աստվածների անունից, այդ մարգարեն կմեռնի։


ապա նրա նկատմամբ կկիրառեք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբորը։ Դրանով չարը կվերացնեք ձեր միջից։


ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։


ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։


Եթե բռնվի մեկը, որ իր եղբայրներից՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով վաճառի, ապա գողը պետք է մահվան դատապարտվի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։


Վշտիս օրերին դրանից չկերա ու անմաքուր ժամանակ դրան չդիպա, դրանից որևէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի Տիրոջ՝ իմ Աստծու խոսքը և արեցի այնպես, ինչպես պատվիրել էիր ինձ։


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա՛ անունով երդվիր։


որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։


այլ Տիրոջ՝ մեր Աստծու հետևից գնաք, ինչպես որ արել եք մինչև այսօր։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Հիմա տվե՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների ձայնը։


Եթե երկնչեք Տիրոջից ու ծառայեք նրան, հնազանդվեք նրան, չհակառակվեք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրա իշխող թագավորը գնաք Տիրոջ հետևից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագավորի դեմ չի լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ