Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Եթե ծնես որդիներ և որդիների որդիներ ու այդ երկրում երկար ժամանակ ապրես և օրինազանց լինելով՝ որևէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, և այդպիսի չար գործ կատարելով՝ բարկացնես Տիրոջը՝ ձեր Աստծուն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:25
25 Խաչաձեւ Հղումներ  

Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։


Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։


Տերը Մովսեսին ասաց. «Գնա՛, շտապ իջի՛ր, որովհետև քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, անօրինացավ։


Մտա ու տեսա ամեն տեսակի սնոտի կուռքեր՝ նման սողունի ու անասունի։ Տեսա նաև Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ դրանց շուրջը պատկերված։


Աստված կմերժի նրանց, քանի որ չլսեցին իրեն և թափառական կլինեն ազգերի մեջ։


Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։


Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։


ոչ էլ արձան կանգնեցրու, մի բան, որ ատում է Տերը՝ քո Աստվածը»։


«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։


Քեզ վրա կիջնեն այս անեծքները, կհալածեն քեզ, մինչև որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ ականջ չդրեցիր Տիրոջ՝ քո Աստծու ձայնին, չպահեցիր նրա այն պատվիրաններն ու օրենքները, որ նա պատվիրեց քեզ։


Օրենքների այս գրքում գրված բոլոր հիվանդություններն ու արհավիրքները Տերը կթափի քո գլխին, մինչև որ ոչնչացնի քեզ։


ապա այսօր քեզ հայտնում եմ, որ կկորչեք, երկար չեք մնա այն երկրում, ուր դուք կանցնեք Հորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու։


Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։


Գիտեմ, որ իմ մահվանից հետո անպայման անօրենություններ եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ ես ձեզ պատվիրեցի, և վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետև չար գործ եք կատարելու Տիրոջ առջև՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու եք նրան»։


Մեղք գործեցին, այլևս նրա որդիները չեն այս արատավորները, սա թյուր ու մոլորված մի ազգ է։


Հետևաբար որևէ կերպարանքով՝ արական կամ իգական, ձեզ համար կուռքեր չստեղծեք՝ օրենքից դուրս բան անելով,


Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,


Եթե դրժեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ պատվիրել է ձեզ, և գնաք պաշտեք օտար աստվածների ու երկրպագեք նրանց, Տերը կբարկանա ձեզ վրա, և դուք անմիջապես կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ»։


երբ թողնեք Տիրոջը և օտար աստվածներին պաշտեք։ Նա կչարչարի և կոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարեն, որ արել է ձեզ համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ