Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տերն ասաց Իսրայելի որդիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, Ամովնի որդիները, Մովաբի որդիները և այլազգիները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Տերն Իսրայելի որդիներին ասաց. «Մի՞թե ձեզ չազատեցի եգիպտացիներից, ամորհացիներից, Ամմոնի որդիներից և փղշտացիներից։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Ավոդից հետո մեջտեղ ելավ Անաթի որդի Սամեգարը, որն արորի մաճով այլազգիներից վեց հարյուր մարդ կոտորեց, ավար առավ չափազանց շատ արջառ և ոչխար՝ չհաշված կովերի հորթերը։ Եվ նա փրկեց Իսրայելը։


Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։


Հավատո՛վ անցան Կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր լիներ, մինչ եգիպտացիները, նույնը փորձելով, խեղդվեցին։


Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։


Եվ հարվածեց նրան ու նրա որդիներին և նրա ողջ ժողովրդին, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց, և ժառանգեցին նրանց երկիրը։


թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը,


Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ