Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 20:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 20:5
65 Խաչաձեւ Հղումներ  

Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։


մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։


Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։


Տերը նրանց հետ ուխտ էր դրել, պատվիրել ու ասել. «Մի՛ վախեցեք օտար աստվածներից, մի՛ երկրպագեք նրանց, մի՛ պաշտեք նրանց, զոհեր մի՛ մատուցեք նրանց,


Այդ ազգերը թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքերին էին ծառայում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչև այսօր վարվում են այնպես, ինչպես իրենց նախնիները։


Սակայն Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը չմեղմացավ։


Տերը թող ների քո ծառային հետևյալի համար. երբ իմ տեր արքան մտնի Ռեմանի տունը՝ նրան երկրպագելու, ես էլ ստիպված նրա հետ պիտի երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան հենված է լինում իմ ձեռքին։ Թող Տերը ների քո ծառային այս բանի համար»։


Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։


Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց հետո վերադարձավ, իր հետ բերեց Սեիրի որդիների աստվածներին և նրանց դարձրեց իր աստվածները, երկրպագեց նրանց, և հենց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում։


Իսկ եթե դուք հետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատվիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք օտար աստվածների պաշտեք ու նրանց երկրպագեք,


Իր ունեցվածքը մի օր վերջ կտա իր որդիներին. Տերը կհատուցի և ճանաչել կտա իրեն։


Նրանց զավակները հեռու են փրկությունից, մաշվելու են վատթարների դռներին, և չի գտնվելու մեկը, որ փրկվի։


Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։ Հանգիստ


Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։


Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։


Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։


որպեսզի մարդու համար վառելիք լինեն, ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացավ, մի կեսի վրա եփեց, իսկ մի կեսն էլ արձան շինեց և երկրպագեց նրան. հենց իր շինած արձանի առջև ընկած՝ երկրպագեց նրան։


Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կեսը կրակի մեջ այրեցին և նրա կրակի վրա հաց թխեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կեսից կուռք պատրաստեցին և երկրպագում են նրան։


«Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ,- ասում է Տերը,- պիտի դատեմ նաև ձեր որդիների որդիներին։


Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,


Եվ կասեք, թե՝ “Ինչպե՞ս է, որ հոր անիրավության համար որդին պատասխան չի տալիս”։ Քանի որ որդին ողորմություն ու արդարություն գործած, իմ բոլոր օրենքներն էլ պահած ու գործադրած կլինի. նա հաստատապես պիտի ապրի։


«Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն ասացվածքը, որ ասվում է ձեր՝ Իսրայելի որդիներիդ մեջ, թե՝ “Հայրերը թթու խաղող կերան, որդիների ատամներն առան”։


Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։


Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։


Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։


ես հայացքս նրա ու նրա հարազատների դեմ կդարձնեմ և իր ժողովրդի միջից կվերացնեմ նրան ու նրանց, ովքեր համախոհ եղան նրան՝ իշխանին ծառայելու։


«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եվ կուտեք ձեր տղաների մարմինները, կուտեք ձեր դուստրերի մարմինները։


Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։


թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։


իսկ ձեր զավակները քառասուն տարի կթափառեն այս անապատում և կհատուցեն ձեր պոռնկության դիմաց, մինչև ձեր ոսկորները մաշվեն այս անապատում։


«Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։


և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։


«Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։


Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։


Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։


չարախոս, աստուածատյաց, անարգող, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող,


Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։


Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։


Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։


որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, լափող կրակ է, նախանձախնդիր Աստված։


Իսկ ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ ողորմածություն եմ անում։


Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։


իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով, պատժում է առանց հապաղելու, անմիջապես փոխհատուցում է նրանց։


Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։


Եթե դրժեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ պատվիրել է ձեզ, և գնաք պաշտեք օտար աստվածների ու երկրպագեք նրանց, Տերը կբարկանա ձեզ վրա, և դուք անմիջապես կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ»։


Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,


Հեսուն ասաց ժողովրդին. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ է. նա, նախանձախնդիր լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրենությունները,


Եվ երբ դատավորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրենություն էին անում իրենց հայրերից ավելի՝ գնալով օտար աստվածների հետևից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դեն չէին նետում իրենց սովորույթները և հետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ