Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստվածների. Այն ժամանակ դեռևս անհայտ՝ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝ Քառասուն հազար մարդ՝ Իսրայելի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Նոր աստվածներ ընտրեցին, Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին. Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝ Իսրայելի քառասուն հազարի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:8
8 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։


թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը,


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։


Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։


Ձա՛յն տվեք նվագածուներին ցնծացողների մեջ. Այնտեղ թող գովաբանեն արդարությունը Տիրոջ. Նա զորացրեց արդարությունն Իսրայելի մեջ, Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջավ քաղաքները։


որովհետև նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստվածներին, որոնց իրենք և իրենց հայրերը չէին ճանաչում։ Հուդայի թագավորներն այս վայրը լցրին անմեղների արյամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ