Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 13:9
38 Խաչաձեւ Հղումներ  

Եվ արդ, սրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով։


Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։


Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։


Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Եվ դա թող լինի նշան ձեր ձեռքի վրա և հաստատուն՝ ձեր աչքերի առաջ, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից»։


Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,


Եվ երկարելով իմ ձեռքը՝ հարվածելու եմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ անելու եմ նրանց մեջ, և ապա կարձակի ձեզ։


և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։


որ քո գլխին շնորհների պսակ կրես և ոսկի մանյակ՝ քո պարանոցին։


Որդյա՛կ, պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը.


կամ ինչպես եղջերուն՝ լյարդից նետահարված, և թռչնի նման շտապում է դեպի ծուղակը ու չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։


Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։


Այն օրը Տերը սուրբ, մեծ ու հզոր սուրը պիտի քաշի փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա՝ ծովի մեջ սպանելով վիշապին։


Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։


Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու, իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով՝ “Ես Աստծուն եմ պատկանում”, և հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի»։


Ահա իմ ձեռքերի վրա գծագրեցի քո պարիսպը, և ամեն ժամ դու իմ առաջ ես։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,


«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,


Եվ Տերն իր ձայնը կհնչեցնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց մեծաթիվ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը. քանի որ մեծ է Տիրոջ օրը, մեծ և չափազանց փառավոր, և ո՞վ կարժանանա դրան։


Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։


Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։


Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Խոսքը չափազանց մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է» (հմմտ. Բ Օր. 30.12-14), այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք.


Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում և քո սրտում է, և քեզանից է կախված դա կատարելը։


Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից քեզ դուրս բերեց հզոր ձեռքով ու բարձր բազկով, որի համար Տերը՝ քո Աստվածը, քեզ պատվիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։


ապա քո որդուն կասես. “Եգիպտոսում փարավոնի ստրուկներն էինք մենք, և Տերը՝ Աստված, հզոր ձեռքով ու բարձր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։


Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես քո սրտում և քո հոգու մեջ։


Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև,


Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։


թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ