Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա իրիկունն արտից՝ իր գործից, մի ծեր մարդ էր գալիս. նա Եփրեմի լեռնային շրջանից էր և պանդուխտ էր Գաբաայի մեջ. իսկ այդտեղի բնակիչները Բենիամինի ցեղից էին։ |
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Անիրավությամբ կուտակված հարստությունը պիտի պակասի, իսկ աստվածապաշտությամբ հավաքվածը պիտի բազմանա։
Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։
և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։
Մի վատ բան էլ տեսա արեգակի ներքո. դա այն թաքցվող հարստությունն է, որ չարիք է բերելու իր իսկ պահողին։
Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։
Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։
Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, Եփրեմի լեռան կողմերում մի ղևտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի կնոջ իրեն հարճ առավ։
Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա և գիշերեն այնտեղ։ Նա մտավ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առներ գիշերելու համար։
Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսավ ուղևոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։