Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա և գիշերեն այնտեղ։ Նա մտավ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առներ գիշերելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այնտեղ թեքվեցին, որ մտնեն Գաբաա և իջևանեն. և գնաց քաղաքի հրապարակում նստեց, ու մի մարդ չեղավ, որ նրանց տաներ իր տուն՝ իջևանելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնում ենք մինչև Եփրեմի լեռան կողմերը, որովհետև ես այնտեղացի եմ։ Ես գնացել էի մինչև Հուդայի Բեթղեհեմ քաղաքը, իսկ հիմա իմ հոր տունն եմ գնում, և չկա մի մարդ, որ մեզ իր տանն ընդունի։


Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։


օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք”։


որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,


Երբ մոտեցան Գաբաային, որ Բենիամինի երկրում է, արեգակը մայր մտավ։


Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։


Ղևտացի մարդը՝ սպանված կնոջ ամուսինը, պատասխան տվեց և ասաց. «Ես և իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ