Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ իմ միտքը տվեցի, որպեսզի փնտրեմ և իմաստությամբ քննեմ այն ամենը, ինչ որ լինում է երկնքի տակ. սա մի տխուր զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի զբաղվեն դրանով։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 1:13
22 Խաչաձեւ Հղումներ  

Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ չարչարվեն դրա վրա։


Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։


Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։


Մտածի՛ր այս ամենի մասին և հարատևի՛ր դրա մեջ, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։


Մի խոսք ևս, որդյա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետև դրան վերջ չկա, իսկ շատ կարդալն էլ մարմնի համար հոգնություն է։


Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։


Ես տեսա այս բոլորը և սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և այն, որ մարդն իշխում է մարդու վրա ու չարչարում է նրան։


Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։


Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։


որովհետև նրա բոլոր օրերը ցավերով են լի և զբաղումները՝ տրտմությամբ, և նույնիսկ գիշերը նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա ևս ունայնություն է։


Տո՛ւր ինձ քո սիրտը, որդյա՛կ, և քո աչքերն իմ ճանապարհին թող սպասեն։


Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։


Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։


Առաջինը իմաստությունն է։ Ձե՛ռք բեր այն, և ամեն ինչից առաջ ձե՛ռք բեր զգոնություն։


Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։


Կարգ է սահմանել խավարի համար. ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝ քարի, խավարի, մահվան ստվերի,


Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։


Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։


որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։


Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ