Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Անիրավությամբ կուտակված հարստությունը պիտի պակասի, իսկ աստվածապաշտությամբ հավաքվածը պիտի բազմանա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 13:11
19 Խաչաձեւ Հղումներ  

Սկզբից ձեռք բերված բաժինը, վերջում չի կարող օրհնված լինել։


Անօրեններին գանձերը չեն օգնի, իսկ արդարությունը փրկում է մահից։


Ով իր տունը տոկոսներով և վաշխով է լցնում, հավաքում է նրա համար, ով ողորմում է աղքատին։


Չարաչք մարդը շտապում է հարստանալ և չգիտի, որ ողորմածը պիտի հաղթի իրեն։


Հավատարիմ մարդը մեծ օրհնություն պիտի գտնի, իսկ չարագործը պատուհասից չի փրկվելու։


Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։


Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։


Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։


Ինչպես որ իր մոր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ հետ կդառնա, ինչպես եկել է, այնպես էլ կգնա, և երբ գնա, ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպեսզի տանի իր հետ։


Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։


Լավ է ի սկզբանե օգնել սրտով, քան խոստանալ և հույսով անել։ Արդարը ողորմում և փոխ է տալիս. բարի ցանկությունը կյանքի ծառ է։


Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ