23 Իսրայելը մտավ Եգիպտոս. Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։
23 Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։
Մի վատ բան էլ տեսա արեգակի ներքո. դա այն թաքցվող հարստությունն է, որ չարիք է բերելու իր իսկ պահողին։
Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։