Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 128 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-

2 Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։

3 Մեղավորները հարվածեցին թիկունքներիս, Երկարացրին իրենց անօրենությունները»։

4 Արդար է Տերը, մեղավորների լուծը նա կխորտակի։

5 Կամաչեն և կընկրկեն Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

6 Նրանք կլինեն տանիքի խոտի նման, Որ չորանում է հնձվելուց առաջ։

7 Դրանով հնձվորն իր բուռը չի լցնի, Ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։

8 Նրանց կողքից անցնողները չեն ասի. «Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի, Եվ օրհնյալ լինեք Տիրոջ անունով»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ