Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր թոռներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադարձավ իր բնակատեղին։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանի որ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ |
Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր թոռներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադարձավ իր բնակատեղին։
Առավոտ կանուխ Եղիսեեն զարթնեց և դուրս եկավ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսավ, որ զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տե՜ր, ի՞նչ պիտի անենք»։
քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր, Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ, Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, Բայց սրտներում չարություն է։
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։
Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր։
Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։
Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։
Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։