Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:9
38 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև Տիրոջ աչքն արդարների վրա է, նրա ականջները՝ բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է (Սաղ. 33(34).12-16)։


Տիրոջ աչքն ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։


Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։


քանզի Աստծու աչքի առջև են տղամարդու ճանապարհները, և նա գիտի նրա բոլոր շավիղները։


Հավաքվեցին և ուրախացան ինձ վրա, Շուրջս տանջանքներ կուտակվեցին, Բայց ես չհասկացա, Ցրվեցին, բայց չզղջացին։


քանզի նա տեսնում է մարդկանց գործերը, որ սրանք են արել. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։


խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։


որպեսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրա՝ այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն ես հաստատելու դրա մեջ, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ կանի այս տեղում։


Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ներկայացվեց խաչված։


Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։


Դավիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի՝ այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ հիմարացա»։


«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։


Սամուելն ասաց Սավուղին. «Զուր ես արել, քանի որ չես պահել իմ պատվիրանը, որ Տերն էր պատվիրել։ Տերը քեզ Իսրայելի վրա ցմահ թագավոր պիտի դարձներ,


Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Նաբատն իրար դեմ պատերազմ էին մղում։


Անմի՛տ, այն, ինչ դու սերմանում ես, չի բուսնի, մինչև չմեռնի։


Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։


Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։


«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։


Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։


Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։


Ինքը չէ՞ միթե, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշվի առնում քայլերս բոլոր։


Չարից զգուշացի՛ր և բարի՛ք գործիր, Խնդրի՛ր խաղաղություն և հետևի՛ր նրան։


«Երուսաղեմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժվեք, նայե՛ք, իմացե՛ք և փնտրե՛ք նրա հրապարակներում. եթե այնտեղ գտնեք մի մարդու, որ արդարություն է գործում և հավատարմության հետամուտ լինում, ապա ես թողություն կտամ նրանց»,- ասում է Տերը։-


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Մի՞թե ես արժանի չէի համբուրելու իմ թոռներին ու դուստրերին։ Արդ, անմտություն արեցիր։


Պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին։


Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Տիրոջ երկյուղով, ճշմարտությամբ ու կատարյալ սրտով այսպես կվարվեք.


Բայց Տիրոջ՝ Աստծու աչքը գերությունից դարձած հրեաների վրա էր, և չխափանեցին նրանց գործը, մինչև որ տեղեկացնեին Դարեհ արքային։ Նրանք հարկահան ուղարկեցին, որպեսզի Դարեհին գրով տեղեկացնեն այս մասին։


ինքն ամեն բան երկնքի ներքո տեսնում է անձամբ։ Քանի որ գիտի ամեն ինչ, որ արարել է աշխարհի վրա՝


Լռեցրո՛ւ լեզուդ չարությունից, Շրթունքներդ թող նենգություն չխոսեն։


Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց. Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։


Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ