6 Պառկեմ քնեմ, թե արթնանամ, Տերն իմ պահապանն է։
6 Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։
Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։
Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,
Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
Իսրայելի զորքը պարտվեց Դավթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղավ. քսան հազար հոգի ընկավ։
Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք, Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն,
Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.
Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ քաղցր կլինի,
Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։