Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:65 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը, Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը, մեծ բազմությամբ կատարեցին տոնը մեր Տեր Աստծու առաջ յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր։ |
Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,
Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, և ամեն մեկը ուրախ ու զվարթ գնաց իր բնակության վայրը, որովհետև Տերը՝ Աստված, իր Դավիթ ծառային և իր ժողովրդին՝ Իսրայելին, բարիք էր պարգևել։
Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,
Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։
Դավիթը հավաքեց բոլոր իսրայելացիներին՝ Եգիպտոսի սահմաններից սկսած մինչև Եմաթ, որպեսզի Աստծու տապանակը տանեն Կարիաթ-Յարիմից։
Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։
Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։
Հարավային սահմանները կձգվեն Թեմանից՝ Արմավենիների քաղաքից մինչև Մարիմովթ Կադեսի ջրերը, այնտեղից ձգվելով դեպի Մեծ ծովը։ Այս կլինի հարավային սահմանը։
ուրախանում էիք ոչինչ բաներով. որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։
Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք, այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը. ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները, նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։
այդտեղից՝ լեռներից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը, ապա թող հասնի մինչև Արադաքի սահմանները,
Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը
և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։
Հուդայի որդիների ցեղի սահմաններն ըստ իրենց տոհմերի եղան եդովմացիների սահմաններից՝ Սին անապատից մինչև Կադես, հարավային կողմում։
գնում հասնում են մինչև Ասեմոնա և դուրս գալիս մինչև Եգիպտոսի ձորը։ Այս սահմանը վերջանում է ծովի կողմում։ Սրանք նրանց սահմաններն են հարավից։
նա թողեց այլազգիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին,