Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 նա թողեց այլազգիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 փղշտացիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին ու սինոդացիներին, խևացիներին, որոնք բնակվում էին Լիբանան սարում՝ Բաաղ-Հերմոն սարից մինչև Եմաթի մուտքը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:3
31 Խաչաձեւ Հղումներ  

Զաբուղոնը կբնակվի ծովի եզերքին՝ որպես նավերի նավահանգիստ, ու կտարածվի մինչև Սիդովն։


Նրանք անցան Տյուրոսի Մափսար բնակավայրը և քանանացիների ու խևացիների բոլոր քաղաքները, հարավի կողմից եկան Հուդայի երկիր ու Բերսաբեե։


Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։


Որպեսզի գլուխ չբարձրացնեն Իսրայելի ցեղին չպատկանող և ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից, քանանացիներից, հեբուսացիներից ու գերգեսացիներից երկրում կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայելացիները չէին կարողացել կոտորել,


Արևմտյան սահմանը Մեծ ծովի այս մասից կձգվի մինչև Եմաթի մուտքը։ Այս կլինի արևմտյան սահմանը։


Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։


այդտեղից՝ լեռներից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը, ապա թող հասնի մինչև Արադաքի սահմանները,


Դարձե՛ք և հեռացե՛ք այստեղից, գնացե՛ք ամորհացիների լեռը և Արաբա դաշտը, Քանանի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու դեպի ծովեզերք, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը։


(Փյունիկեցիները Ահերմոնն անվանում են Սանիովր, իսկ ամորհացիները՝ Սանիր)։


և չկար մի քաղաք, որ Տերն Իսրայելի որդիների ձեռքը մատնած չլիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից. բոլորին նվաճեց պատերազմով։


քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։


Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը


և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։


Աքրան, Ռովբ, Ամովն և Կանայի, մինչև մեծ Սիդովն։


Իսկ Իսրայելի որդիներն ասացին քոռեցիներին. «Գուցե մեզ մոտիկ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։


սիդովնացիները, ամաղեկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, և դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։


Տերը բարկությամբ բորբոքվեց Իսրայելի վրա և նրանց մատնեց այլազգիների ձեռքն ու ամովնացիների ձեռքը։


Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։


Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։


նաև որպեսզի պատերազմել սովորեն Իսրայելի որդիների սերունդները, որոնք պատերազմելու փորձ չունեին իրենց նախնիների նման.


Տերը նրանց մատնեց քանանացիների արքա Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Ասովրում։ Նրա զորագլուխը Սիսարան էր, որը բնակվում էր ազգերի Արիսոթում։


Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։


Այլազգիների նախարարները հարյուրներով ու հազարներով առաջ էին շարժվում, Դավիթն ու իր մարդիկ էլ գնում էին Անքուսի հետևից։


Այլազգիների հինգ նախարարներն այս տեսնելուց հետո վերադարձան Ակկարոն։


ոսկե մկները համապատասխանում էին այլազգիների հինգ նախարարների քաղաքների թվին, պարսպապատ քաղաքներից մինչև փերեզացիների ավանները, և մինչև այն քարը, որի վրա դրեցին Տիրոջ Ուխտի տապանակը, որը մինչև այսօր էլ կա բեթսամյուսացի Ովսիեի հանդում։


Նրանք հարցրին. «Ի՞նչ տանք իբրև պատուհասի վերացման ընծա»։ Պատասխանեցին. «Պատրաստե՛ք հետույքի ոսկե հինգ քանդակներ, այսինքն՝ այնքան, որքան որ այլազգիների իշխանների թիվն է, և ոսկե հինգ մկներ, որովհետև այդ հարվածներն իջել են հավասարապես թե՛ ձեր, թե՛ ձեր իշխանների և թե՛ ժողովրդի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ