Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:64 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ64 Այդ օրը արքան սրբագործեց Տիրոջ տան դիմացի գավթի կենտրոնը. այնտեղ արեց ողջակեզները, պատարագները, զոհերն ու խաղաղության ճարպերը, քանի որ Տիրոջ առաջ գտնվող պղնձե զոհասեղանը փոքր էր և չէր կարող տեղավորել բոլոր ողջակեզները, անարյուն զոհերն ու խաղաղության զոհերը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ64 Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։ Տես գլուխը |