Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:25
16 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք բոլորը հավաքվեցին Աղի ձորում, որը Աղի ծովն է։


Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։


Այդ օրերին Տերն սկսեց կոտորել Իսրայելի բոլոր սահմաններում, Ազայելը սկսեց հարվածել նրանց Իսրայելի բոլոր սահմաններում,


Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։


Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։


Նա Տիրոջ առջև չարիք գործեց, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից։


որովհետև սրով եք ընկնելու. Իսրայելի լեռների վրա եմ ձեզ դատելու, և կիմանաք, որ ես եմ Տերը։


ուրախանում էիք ոչինչ բաներով. որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։


Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին, և ասաց.


Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի Հովնան մարգարեի նշանից բացի»։ Ապա նրանց թողեց և հեռացավ։


Արաբան և Հորդանան գետը նրա սահմանն է, Քեներեթից մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որից արևելք Փասգա լեռան ստորոտն է։


այնտեղից անցնում են արևելք՝ ձգվելով դեպի Կատասիմ քաղաքը, անցնում են Ռեմմոն, Ամաթարիմ Աննուա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ