Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:66 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, և ամեն մեկը ուրախ ու զվարթ գնաց իր բնակության վայրը, որովհետև Տերը՝ Աստված, իր Դավիթ ծառային և իր ժողովրդին՝ Իսրայելին, բարիք էր պարգևել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, և նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց վրանները՝ ուրախանալով և զվարթ սրտով այն բոլոր բարիքների համար, որ արել էր Տերն իր Դավիթ ծառային և իր Իսրայել ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:66
30 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը փարավոնին ներկայացրեց նաև իր հորը՝ Հակոբին, և Հակոբն օրհնեց փարավոնին։


Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայելի բոլոր ծերերին, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր առաջնորդներով հանդերձ, ժողովեց իր մոտ՝ Սիոնում, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր մարդիկ Սողոմոն արքայի մոտ հավաքվեցին


և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,


Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։


Երբ Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան շինությունը, ինչպես նաև այն բոլոր շինությունները, որ նա կամենում էր կատարել,


Եզեկիան ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանն արել էր ժողովրդի համար, որովհետև այն անսպասելի արագ էր եղել։


Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։


իսկ յոթերորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախությամբ և բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետև Տերը բարիք էր գործել Դավթի, Սողոմոնի ու Իսրայելի իր ժողովրդի համար։


Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։


Գրավեցին բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ և ժառանգեցին բոլոր բարիքներով լեցուն տներ, փորված և պատրաստված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և ամեն տեսակի պտղատու ծառեր իրենց կերակուրի առատության համար։ Կերան և հագեցան, գիրացան և զեխացան այն մեծ բարության շնորհիվ, որ տվեցիր նրանց,


Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, և գոչի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի [𝕸 Իսրայելի՛ ժողովուրդ], ուրախացի՛ր և զվարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղեմի,


Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ


Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն,


Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։


Այլ դրանք կուտեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև, այն վայրում, որը Տերը՝ Աստված, կընտրի իր համար. ինչպես դու, այնպես էլ քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակվող պանդուխտը։ Եվ կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առաջ այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։


Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։


Եվ կուրախանաք Տիրոջ՝ քո Աստծու առջև, դու, քո տղան ու քո դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին, այն վայրում, որ կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։


Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք։


Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց տները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ