Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:15
20 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը քնից զարթնեց ու ասաց. «Տերն այստեղ է, իսկ ես չգիտեի»։


Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։


Երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր։ Փարավոնը խնջույք էր կազմակերպել իր բոլոր պաշտոնյաների համար։ Նա իր պաշտոնյաների շարքում հիշեց նաև իր տակառապետին ու մատակարարին։


Եվ չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ տվեցին ընտիր ու լեցուն յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։


Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջև։


Սողոմոն արքան Տիրոջը մատուցեց քսաներկու հազար արջառ, հարյուր քսան հազար ոչխար՝ իբրև խաղաղության զոհեր։ Արքան ու Իսրայելի բոլոր որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։


Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։


Բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, ամեն մեկին փռից մեկ հաց տվեց և մեկ պատառ միս՝ կասկարայից։


Սողոմոնը քսաներկու հազար զվարակ և հարյուր քսան հազար արոտի ոչխար զոհ մատուցեց։ Արքան և ամբողջ ժողովուրդը տաճարի նավակատիքն արեցին։


Ահա թե ինչու արթնացա ու նայեցի, և իմ քունն ինձ համար քաղցրացավ»։


Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի առթիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին և Գալիլեայի մեծամեծներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ