Հերոբովամը տոն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տոնական օր սահմանեց, ինչպես Հուդայի երկրում էր, և ելավ՝ Բեթելում պատրաստած զոհասեղանին երինջներ զոհելու։ Նա Բեթելում կառուցած մեհյանում քրմեր նշանակեց։
Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։