Յոթ օր հետո ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ»։
Բ ՕՐԵՆՔ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև քո Աստվածը, որ քո մեջ է, նախանձոտ Աստված է. միգուցե Տեր Աստծու բարկությունը բորբոքվի քո դեմ, և քեզ վերացնի երկրի երեսից։ |
Յոթ օր հետո ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ»։
Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. “Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից”։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։
Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարվա մեջ պիտի մեռնես դու, որովհետև հակառակ բաներ խոսեցիր Տիրոջ անունից”»։
օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք,
Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։
Ահա Տիրոջ աչքերը մեղավորներիդ թագավորության դեմ են. «Կվերացնեմ դա երկրի երեսից, սակայն իսպառ չեմ ջնջի Հակոբի տունը»,- ասում է Տերը։
Մի՛ պղծեք այն երկիրը, որտեղ բնակվում եք, և որտեղ ես եմ բնակվում ձեր մեջ, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։
Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։
Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։
որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։
Իսկ եթե հետ դառնաք, ձեր մեջ մնացած ազգերին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնակվեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ,
Եթե դրժեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ պատվիրել է ձեզ, և գնաք պաշտեք օտար աստվածների ու երկրպագեք նրանց, Տերը կբարկանա ձեզ վրա, և դուք անմիջապես կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ»։