Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարվա մեջ պիտի մեռնես դու, որովհետև հակառակ բաներ խոսեցիր Տիրոջ անունից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ուստի Տերն այսպես է ասում. “Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 28:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Յոթ օր հետո ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ»։


Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։


Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. “Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից”։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։


Իսկ դու, Պասքո՛ր, դու և քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք և այնտեղ մեռնեք ու այնտեղ էլ թաղվեք, դու և քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարեություն արեցիր”»։


Եվ Անանիա մարգարեն նույն այդ տարվա մեջ՝ յոթերորդ ամսին, մեռավ։


երկու տարուց հետո ես այստեղ պիտի վերադարձնեմ Տիրոջ տան այն ամբողջ սպասքը, որ մի ժամանակ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն.


դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։


Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։


Ահա Տիրոջ աչքերը մեղավորներիդ թագավորության դեմ են. «Կվերացնեմ դա երկրի երեսից, սակայն իսպառ չեմ ջնջի Հակոբի տունը»,- ասում է Տերը։


այդ մարդիկ, որոնք չար համբավ տարածեցին այդ երկրի մասին, չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առաջ։


Յոթերորդ օրը կմատուցեք յոթ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ