Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 11:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 11:17
18 Խաչաձեւ Հղումներ  

Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Եթե քո դեմ մեղանչելու պատճառով երկինքը փակվի, ու անձրև չլինի, իսկ նրանք աղոթք անեն այս վայրում, քո անունը խոստովանեն և զղջան իրենց մեղքերի համար, երբ խոնարհեցնես նրանց,


Եթե նրանք մեղանչեն քո դեմ, և այդ պատճառով երկինքը փակվի, ու անձրև չգա, բայց այս տեղում քեզ աղոթք անեն, փառաբանեն քո անունը և դարձի գան իրենց մեղքերից, քանի որ խոնարհեցրիր նրանց,


Եթե երկինքը փակեմ, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթե մահ առաքեմ իմ ժողովրդին,


Թե նա արգելք դնի ջրերի առաջ, կչորանա հողը, իսկ եթե արձակի, կործանելով կանհետացնի երկիրը։


Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։


Ձեր զորությունն ի չիք պիտի դառնա, հողն իր բերքը չպիտի տա, ոչ էլ վայրի ծառերը պտուղ պիտի տան։


«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։


Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։


Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ