Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Օտար աստվածների, ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից մի՛ գնա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Չգնաք օտար աստվածների՝ ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 6:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Չգնաք օտար աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և երկրպագելու համար, չբարկացնեք ինձ ձեր ձեռքի գործերով, որպեսզի չպատուհասեմ ձեզ”։


Որդյակնե՛ր, դուք ձեզ հեռո՛ւ պահեք կռապաշտությունից։


Եթե քո հոր կամ մոր կողմից քո եղբայրը կամ քո տղան կամ քո դուստրը կամ քո ծոցում պառկող կինը կամ անձիդ պես սիրելի բարեկամդ գաղտնաբար խնդրի քեզ ու ասի. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնց դու և քո հայրերը չեք ճանաչել,


Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։


և անեծքներ՝ եթե չլսեք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես պատվիրեցի ձեզ՝ գնալով ու պաշտելով օտար աստվածների, որոնց չեք ճանաչում։


Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։


օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք,


Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։


Իմ աչքի առջև օտար աստվածներ չունենաս,


Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,


Տերը նրանց հետ ուխտ էր դրել, պատվիրել ու ասել. «Մի՛ վախեցեք օտար աստվածներից, մի՛ երկրպագեք նրանց, մի՛ պաշտեք նրանց, զոհեր մի՛ մատուցեք նրանց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ