Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 32:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. “Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից”։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 32:12
32 Խաչաձեւ Հղումներ  

Չլինի այնպես, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. “Քանի որ Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, և քանի որ Տերն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպեսզի կոտորի անապատում”։


Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Եվ Տերը մեղմացավ ու նրանց չպատժեց։


Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ինչպես խորհեցի ձեզ չարչարել, երբ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը,- և չզղջացի,


«Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։


Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։


Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։


Դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից նրանց դուրս բերեցի նրանց առջև։


Եվ դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից և որոնց առջև նրանց դուրս բերեցի։


Բայց դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց մեջ էին գտնվում նրանք։ Այնտեղ նրանց հայտնվեցի՝ եգիպտացիների երկրից նրանց դուրս բերելու համար։


Դու կքայլես իժերի և քարբերի վրայով, Ոտքով կկոխես առյուծին ու վիշապին։


Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև ամեն օր քեզ աղաղակեցի,


Թող բոլոր վայրերում և քաղաքներում իշխաններ նշանակվեն և նրանք, որ օտար կին ունեն, թող գան այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքում ծերերն ու տոհմապետերը կնշանակեն, որպեսզի դատելով քավեն մեզանից այդ մեղքը և մեզանից հեռացնեն այս բանի պատճառով մեզ վրա եկած Աստծու բարկությունը»։


և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։


Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։


Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։


զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և մտահոգվեց։


Արդ, եթե շնորհ եմ գտել քո առաջ, ինձ ցո՛ւյց տուր քո անձը, որպեսզի իմանամ, թե ինչո՛վ եմ արժանացել քո շնորհին, և իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»։


«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ դրանց»։


Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։


քանզի նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթի հնոցի միջից։


Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարվա մեջ պիտի մեռնես դու, որովհետև հակառակ բաներ խոսեցիր Տիրոջ անունից”»։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Ելնելով քո մեծ ողորմությունից՝ թողությո՛ւն տուր քո ժողովրդի մեղքերին, ինչպես ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչև հիմա»։


Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։


Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ