Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Եթե դառնաք դեպի Տերը, ձեր եղբայրներն ու որդիները գթության կարժանանան իրենց բոլոր գերեվարողներից, և Տերը՝ մեր Աստվածը, նրանց կվերադարձնի այս երկիրը։ Քանի որ ողորմած ու գթառատ լինելով՝ մեզնից երես չի թեքի, եթե դառնանք դեպի նա»։
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Սակայն դու քո բազում գթության և ողորմության պատճառով իսպառ չլքեցիր նրանց և նրանց մերժելով չհեռացրիր քեզանից, որովհետև դու հզոր ես, գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ։
Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։
Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ ստրկության բնակավայրից, որպեսզի լինեմ նրանց Աստվածը, քանզի ես եմ Տերը»։
Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։
Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։