Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Հարցրե՛ք ձեզանից առաջվա ժամանակների մասին. այն օրվանից, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա, երկնքի մի ծայրից մյուս ծայրը, թե՝ “Երբևէ այսպիսի մեծ բան եղե՞լ է”, “Այսպիսի բան լսվե՞լ է”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:32
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։


Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։


Հարցրո՛ւ նախկին սերունդներին քննի՛ր քո նախնիների փորձը։


Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության. օրհնություն սիրելիի համար


Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։


Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրա. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։


Լսե՛ք այս, ծերե՛ր, ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի օրերում։


Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։


Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։


Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Անգամ եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կհավաքի քեզ Տերը՝ քո Աստվածը։


Հիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին, և նրանք քեզ կասեն։


Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։


Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որին Աստված այդքան մոտ է, ինչպես մեզ Տերը՝ մեր Աստվածը, ամեն ինչում, երբ դիմում ենք իրեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ