Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 32:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։ Անբուժելի հիվանդություններ և գազանների ժանիքներ և երկրի երեսին բարկությամբ սողացողների պիտի ուղարկեմ նրանց վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք պիտի հյուծվեն սովից Եվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։ Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրա Գետնի վրա սողացողների թույնի հետ։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 32:24
24 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը՝ Աստված, ասաց օձին. «Քանի որ այդ արեցիր, անիծյա՛լ լինես դու բոլոր կենդանիների ու վայրի գազանների մեջ, սողաս քո կրծքի և որովայնի վրա և հող ուտես քո ողջ կյանքի ընթացքում։


Տեսնելով, որ հանգիստ կյանքը լավ է, և հողը՝ բարեբեր, որոշեց չարչարվել ու դարձավ հողագործ։


Վիշապների զայրույթն է նա ծծելու, նրան օձի լեզուն է սպանելու։


Ինչպես պահապանը Իսրայելի, Որ ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում։


Որչա՜փ մեծ են քո գործերը, Տե՜ր, Եվ չափազանց խոր են քո խորհուրդները։


Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը հարդ պիտի ուտի եզան նման, օձը հող պիտի ուտի իբրև հաց։ Մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։


Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։


Ես նրանց պիտի պատժեմ չորս միջոցով,- ասում է Տերը.- սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին և երկրի գազաններին՝ հոշոտելու և ոչնչացնելու համար։


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


«Ես ահավասիկ ձեզ վրա սպանիչ օձեր եմ արձակելու, որոնց վրա թովչությունները չեն ազդելու,- ասում է Տերը,- և նրանք պիտի խայթեն ձեզ՝


Սոսկալի սովից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տվել։


«Եվ եթե չար գազաններ ուղարկեմ այդ երկրի վրա ու նրան պատժեմ, և այն աստիճան ավերում լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել չլինի,


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


ձեր դեմ սով ու կատաղի գազաններ կուղարկեմ և ձեզ կպատժեմ. մահն ու արյունը կանցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածություն կանեմ”։ Այս ամենը ես՝ Տերս, ասացի»։


Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։


Եթե իմ աչքից նետվեն ծովի խորքերը, այնտեղ էլ կհրամայեմ վիշապին, որ խայթի նրանց։


Կլիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա, կխռովվեն իրենց պաշարման մեջ և կզարհուրեն Տիրոջից՝ մեր Աստծուց, և կվախենան քեզնից։


Նրա երեսի առջևից խոսք կգնա և նրա հետևից դեպի դաշտերը կելնի։


Տերը քեզ կտանջի տարակուսանքներով, տենդով և դողէրոցքով, խստությամբ ու երկյուղով, խորշակով ու դժգունությամբ, և սրանք քեզ կհետապնդեն, մինչև որ քեզ կորստյան մատնեն։


Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։


Քո թշնամու՝ քեզ պատճառած տառապանքի ու նեղության ժամանակ կուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տված տղաներիդ ու աղջիկներիդ միսը։