Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ Տերը՝ Աստված, ասաց օձին. «Քանի որ այդ արեցիր, անիծյա՛լ լինես դու բոլոր կենդանիների ու վայրի գազանների մեջ, սողաս քո կրծքի և որովայնի վրա և հող ուտես քո ողջ կյանքի ընթացքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 3:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։


Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։


Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։


Իրենց բերանները երկնքին բացեցին Եվ լեզուները քարշ տվեցին երկրում։


Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման, և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի։


Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը հարդ պիտի ուտի եզան նման, օձը հող պիտի ուտի իբրև հաց։ Մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։


Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։


Կլիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա, կխռովվեն իրենց պաշարման մեջ և կզարհուրեն Տիրոջից՝ մեր Աստծուց, և կվախենան քեզնից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ