Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Եվ եթե չար գազաններ ուղարկեմ այդ երկրի վրա ու նրան պատժեմ, և այն աստիճան ավերում լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել չլինի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Եթե ես չար գազաններ ուղարկեմ մի երկրով, նրան անզավակ դարձնեն, և նա ամայի դառնա, որ անցնող չլինի գազանների պատճառով,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 14:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդվեցիր, հենց որ ինձնից հեռանաս, մի առյուծ քեզ կբզկտի»։ Երբ սա հեռացավ նրանից, մի առյուծ հանդիպեց նրան ու հոշոտեց։


Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։


Երկու բան կա քեզ հակառակ. և ո՞վ է, որ ցավակից է լինելու քեզ. կործանում և կոտորած, սով և սուր է լինելու, և ո՞վ է ցավակցելու քեզ։


Ես նրանց պիտի պատժեմ չորս միջոցով,- ասում է Տերը.- սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին և երկրի գազաններին՝ հոշոտելու և ոչնչացնելու համար։


Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


ձեր դեմ սով ու կատաղի գազաններ կուղարկեմ և ձեզ կպատժեմ. մահն ու արյունը կանցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածություն կանեմ”։ Այս ամենը ես՝ Տերս, ասացի»։


Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։


Տերը ժողովրդին թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում էին մարդկանց. Իսրայելի որդիներից շատերը մեռան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ