Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 15:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ես նրանց պիտի պատժեմ չորս միջոցով,- ասում է Տերը.- սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին և երկրի գազաններին՝ հոշոտելու և ոչնչացնելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժ եմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 15:3
21 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կդառնան, և ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։


Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։


ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։


Եվ ահա տեսա դեղնավուն մի ձի, որի վրայի հեծյալի անունն էր Մահ, իսկ Դժոխքն էլ հետևում էր նրան։ Եվ նրան իշխանություն տրվեց՝ աշխարհի մեկ չորրորդ մասի վրա կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։


Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին և երկրի գազաններին. նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։


Թող նրանց սեղանները որոգայթ դառնան իրենց առջև՝ Իբրև պատիժ և գայթակղություն։


Մի՞թե իմ ժառանգությունն ինձ համար բորենու որջ է լինելու կամ այն շրջապատող քարանձա՞վ. շրջե՛ք, հավաքե՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։


նաև այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղեմի ճանապարհներին, թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք և թե՛ նրանց որդիներն ու դուստրերը, և նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարությունն իրենց վրա պիտի թափեմ։


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


հետապնդեց ինձ, հասավ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ։


ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։


Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,


Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։ Անբուժելի հիվանդություններ և գազանների ժանիքներ և երկրի երեսին բարկությամբ սողացողների պիտի ուղարկեմ նրանց վրա։


Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ