Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 14:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 14:18
19 Խաչաձեւ Հղումներ  

“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։


Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպես մահը՝ ներսից։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Նրանք՝ փոքրերից մինչև մեծերը, բոլորն էլ անօրենություններ գործեցին, քահանայից մինչև սուտ մարգարեն բոլորն էլ սուտ խոսեցին։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։


Սրից հասած վերքերից ընկածներն ավելի բախտավոր էին, քան սովից մեռածները։ Խումբ-խումբ շարժվում էին վիրավոր մարդիկ։


«Ե՛ս չուղարկեցի այդ մարգարեներին, սակայն նրանք գնում էին, չխոսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարեություն էին անում։


Եվ քահանաները չասացին. “Ո՞ւր է Տերը”։ Իմ օրենսգետներն ինձ չճանաչեցին, հովիվներն ամբարշտացան իմ դեմ, և մարգարեները Բահաղի անունով մարգարեություն արին ու անօգուտ բաների հետևից գնացին»։


Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Ձեր քաղաքը լցվեց գուժկաններով։ Ո՛վ պերճացյալ քաղաք, քո վիրավորները սուսերով վիրավորվածներ չեն, և քո դիակները պատերազմում ընկած դիակներ չեն։


Դուրս մի՛ ելեք դեպի հանդերը և մի՛ գնացեք ճանապարհներով, որովհետև ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։


«Ես ատամնացավ բերեցի ձեզ վրա ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր վայրերում, բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ