Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։
Բ ՕՐԵՆՔ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որ դուք պետք է ուշադիր լինեք՝ կատարելու ձեր կյանքի բոլոր օրերին այն երկրում, որը Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Սրանք են այն կանոններն ու հրամանները, որոնք դուք պիտի պահեք ու կատարեք այն երկրում, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ, որ ժառանգեք այն այնքան ժամանակ, ինչքան որ կապրեք այդ երկրում։ |
Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։
«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։
Ես եմ ձեր Տերը՝ Աստված, իմ հրամաններո՛վ շարժվեք, իմ օրենքնե՛րը պահեք ու դրանք գործադրե՛ք,
Զգո՛ւյշ եղեք, որ կատարեք նրա բոլոր հրամանները և այս կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։
Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։
Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։
Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,
Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։
Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։