Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ.

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:18
18 Խաչաձեւ Հղումներ  

Նրան ասաց նաև. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների աշխարհից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։


Կոչնչացնեք երկրի բնակիչներին և կբնակվեք այնտեղ, որովհետև նրանց երկիրը ձեզ եմ տվել իբրև ժառանգություն։


«Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որ դուք պետք է ուշադիր լինեք՝ կատարելու ձեր կյանքի բոլոր օրերին այն երկրում, որը Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն։


Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և Տերը՝ քո Աստվածը, օրհնելու է քեզ այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, որպեսզի այն տիրես իբրև ժառանգություն։


«Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։


այդ ժամանակ Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի մեջ երեք քաղաք կառանձնացնես։


Դրա համար էլ քեզ պատվիրում եմ ու ասում հետևյալը. երեք քաղաք կառանձնացնես այդ նպատակի համար։


«Եթե մի վիրավոր գտնվի այն երկրում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, և ընկած լինի դաշտի մեջ, ու չիմանան, թե ո՛վ է նրան խոցողը,


Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ ազատի քո շրջապատում գտնվող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, Ամաղեկի անունը կջնջես երկնքի տակից։ Չմոռանա՛ս»։


Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։


«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։


Դու պիտի իմանաս այսօր, որ քո արդար լինելու համար չէ, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալիս է քեզ այս բարեբեր երկիրը, քանի որ դու խստապարանոց ժողովուրդ ես»։


“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ