Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 12:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Սրանք են այն կանոններն ու հրամանները, որոնք դուք պիտի պահեք ու կատարեք այն երկրում, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ, որ ժառանգեք այն այնքան ժամանակ, ինչքան որ կապրեք այդ երկրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որ դուք պետք է ուշադիր լինեք՝ կատարելու ձեր կյանքի բոլոր օրերին այն երկրում, որը Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 12:1
16 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։


«Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։


Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։


Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։


Զգո՛ւյշ եղիր, որ ղևտացուն չանտեսես քո երկրի վրա քո կյանքի բոլոր օրերին։


Սրանք են այն վկայությունները, կանոնները և հրամանները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից,


և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։


Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։


Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու հրամանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջ»։


Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։


Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. իմ կանոններո՛վ ընթացեք և իմ պատվիրաննե՛րը պահեք և դրա՛նք կատարեք։


Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ.


Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ